Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ֆուկուսիմա 1»-ին հաջողվել է կասեցնել վտանգավոր արտանետումները

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Ճապոնիային հաջողվել է կասեցնել երկրում տեղի ունեցած տարերային աղետի հետեւանքով վնասված «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանում տեղի ունեցած վթարից հետո ռադիոակտիվ նյութերի արտահոսքը: Երկրի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել հարեւան երկրներին՝ մինչ այդ օվկիանոս արտանետված նյութերի բաղադրության մասին ավելի մանրամասն տեղեկություններ տրամադրել: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
Չնայած արտանետումները դադարել են, բայց ԱԷԿ-ի ինժեներները ստիպված են լինելու օվկիանոս լցնել եւս 11.500 տոննա ջուր, որն ավելի վաղ վերցվել էր կայանի մի քանի ռեակտորներում վառելիքային տաքացած փոխարկիչները սառեցնելու համար:
Կայանի օպերատորը հանդիսացող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունը հաղորդել է, որ վեց ռեակտորներից մեկում արտանետումները հնարավոր են եղել դադարեցնել հեղուկ ապակու կիրառման շնորհիվ: Մինչ այդ նրանց փորձերը՝ արտահոսքը կանխել առաջացած ճեղքվածքը խարտոցելու կամ թերթերով փակելու միջոցով, ապարդյուն էին եղել:
Այդուհանդերձ, ռադիոակտիվ նյութերի օվկիանոս լցված արտանետումները շարունակում են անհանգստացնել միջազգային հանրությանը: Այդ առնչությամբ հատկապես մտահոգություն են հայտնել Ճապոնիայի հարեւան երկրները՝ Հարավային Կորեան եւ Չինաստանը:
Ներկայումս մի շարք երկրներ հրաժարվել են մթերք ներկրել Ճապոնիայի այն շրջաններից, որոնք գտնվել են ճառագայթման անթույլատրելի մակարդակի գոտում: Ճապոնիան դադարեցրել է արտահանել «Ֆուկուսիմա 1»-ի մերձակա տարածքներում արտադրվող միրգն ու կաթը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել