Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիկը մրցավարներին այլեւս չի վստահում

Ապրիլ 07,2011 00:00

\"\"Երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկին որոշելու համար կազմակերպված մրցաշարում երրորդ տեղի համար պայքարող Վախթանգ Դարչինյանի եւ Իոնի Պերեսի միջեւ մենամարտը կայանալու է ապրիլի 24-ին:
Վանաձորցի բռնցքամարտիկը «Fightnews.ru»-ի թղթակցին հայտարարել է, որ մարզումները լավ են ընթանում, եւ ավելացրել է, որ  մտադիր է մրցակցին հաղթել նոկաուտով: Միավորների տարբերության պարագայում կողմնակալ մրցավարության զոհ դառնալու փորձ ունեցող Վիկը տեղեկացրել է նաեւ, որ ինքը միշտ էլ նախապատրաստական փուլում օրական երկու հազար ձգում է կատարել, սակայն երբեք իրեն այսքան լավ չի զգացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել