Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվեր՝ Նոյեմբերյանի հիվանդանոցին

Ապրիլ 07,2011 00:00

Այսօր՝ Մայրության եւ գեղեցկության օրվա առիթով Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը (UNICEF) եւ «Մաքուր ջուր» ընկերությունը «Հայաստանի խոցելի համայնքներում նորածնային առողջության բարելավում» ծրագրի շրջանակներում Նոյեմբերյանի հիվանդանոցին կտրամադրեն նորածնային առողջության պահպանման համար անհրաժեշտ ժամանակակից բուժսարքավորումներ: Այս բուժսարքավորումները հնարավորություն կտան նորածինների կյանքը փրկելու՝ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղում, առանց այլ հիվանդանոց տեղափոխելու: Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանում մինչեւ 1 տարեկան երեխաների մահերի 70%-ը տեղի է ունենում կյանքի առաջին 28 օրվա ընթացքում: Այս մահերի մեծ մասը հնարավոր է կանխել, եթե հիվանդանոցները հագեցած լինեն անհրաժեշտ բուժսարքավորումներով, եւ նորածինները ժամանակին վերականգնողական ծառայություններ ստանան:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հոկտեմբերի 12-ին տեղեկացրել ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 317 միլիոն դրամով հիմնանորոգվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի եռահարկ շենքը: Մինչեւ այս մայիս-հունիս կլուծվի սարքավորումներով համալրման հարցը: Նոյեմբերյանի հիվանդանոցը մոտ 400 ծնունդ է ընդունում ամեն տարի, քաղաքի եւ մոտակա 17 գյուղերի ավելի քան 20 հազար բնակիչ է օգտվում այս բուժհաստատության բժշկական ծառայություններից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել