Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նորից վեճ

Ապրիլ 07,2011 00:00

Տավուշի մարզի Լուսաձոր գյուղի բնակչուհի Սոֆյա Այվազյանը վրդովված բողոքեց, որ ապրիլի 5-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրենց գյուղում պտղատու ծառերի տնկիներ է բաժանել, սակայն իրեն չեն տվել: Սոֆյան հող ունի եւ Լուսաձորի ավագանու անդամ է, սակայն հիմնադրամի ներկայացուցիչ Արա Հովհաննիսյանը կնոջն ասել է, թե նրա ձեռքերը հողագործի աշխատած, խորշոմներով ձեռքեր չեն:
Լուսաձորի գյուղապետ Սուրեն Քոչարյանը տեղեկացրեց, որ տնկիներ ստացողների ցուցակները շուտ են կազմվել, սակայն վերջնական տեսքի են բերվել բաժանման նախօրյակին: Ի սկզբանե հայտարարված է եղել, որ յուրաքանչյուր ծառի համար գյուղացիները պետք է վճարեն 400 դրամ, սակայն հետո հիմնադրամի ֆրանսիացի նվիրատուները համաձայնվել են դրանք ձրի բաժանել: Գյուղապետի խոսքով, այդ պատճառով շատ լուսաձորցիներ են ցանկացել տնկիներ ստանալ:
Ցավոք, սա այսօրինակ առաջին վեճ-դժգոհությունը չէ: Ընդամենը երկու օր առաջ՝ ապրիլի 5-ին տեղեկացրել ենք, որ Տավուշի մեկ այլ գյուղում՝ Խաշթառակում վեճ էր ծագել «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ ներկրված 50 ցեղական կովերի բաժանման ժամանակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել