Ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, գյուղմթերքների շուկայի տարածքում գտնվող սննդի կետից գողացել են թվային հեռախոս, «ՎիվաՍելի» լիցքավորման քարտեր, հյութ, գարեջուր եւ կոտրել են հաշվիչ-դրամարկղային մեքենան:
Պարզվել է, որ գողությունը կատարել է 52-ամյա Հայկ Ս.-ն: Գողոնը մասամբ առգրավված է: