Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՏԻՎ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ապրիլ 07,2011 00:00

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 30-ից ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 63 դեպքից բացահայտվել է 57-ը, գողության 117 դեպքից՝ 72-ը, կողոպուտի 6 դեպքից՝ 4-ը, խարդախության 37 դեպքից՝ 35-ը: Բացահայտվել է նաեւ խուլիգանության 9 դեպք:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 8, խարդախության ու խուլիգանության՝ 1-ական, կողոպուտի՝ 2 եւ գողության՝ 15 դեպք:
Անցած շաբաթվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար. 2 մարդ զոհվել է, 41-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել