Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐԻ «ՇՔԵՐԹԸ» ՍԿՍՎԱԾ Է

Ապրիլ 07,2011 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը փետրվարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Երկիր» թերթի դեմ:
Նա պատվի եւ արժանապատվության հայցով վիճարկում է «131 դեմք ու դիմակ» հոդվածը, պահանջում է որպես փոխհատուցում 3 մլն 568 հազար դրամ գումար, որից 500 000 դրամը՝ փաստաբանական ծախսերի համար:
Դատարանի որոշմամբ հայցի ապահովման միջոց է կիրառվել. արգելանք է դրվել թերթի գույքի վրա: Եվ քանի որ դրամական միջոցների նկատմամբ արգելանք չկա, թերթը շարունակում է տպագրվել:
Հիշեցնենք, որ արգելանքների «շքերթը» սկսվել է «Հրապարակ» թերթից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցապահանջի ապահովման համար արգելանք դրվեց այս թերթի բանկային հաշիվների վրա:
Դատական այս տարում դատարաններում են դեռ «Առավոտ», «Ժամանակ», «Հետք» թերթերը, «News.am»- ը, «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որի «Հետաքննություն» հաղորդաշարին դատի է տվել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից Գեւորգ Հայրապետյանը: Վերջինս գտնում է, որ նոյեմբերի 14-ի տեսանյութով հասարակության մեջ արատավորվել է իր պատիվն ու արժանապատվությունը: Ի տարբերություն վերոհիշյալ լրատվամիջոցների հայցվորների, դատապարտյալը փոխհատուցում չի պահանջում, այլ ընդամենը՝ հերքում, նույն տեւողությամբ, նույն ժամին, ինչ տեւողությամբ «հեռարձակվել են հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, այդ տեղեկությունները հերքելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել