Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴՐԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ՝ «ՎԱՐԴԱՇԵՆԻՑ»

Ապրիլ 07,2011 00:00

«Առավոտի» տեղեկություններով, արդարադատության նախարարության «Վարդաշեն» ՔԿՀ-ում ապրիլի 1-ին տեղի ունեցած վարչական նիստի արդյունքում, 7 դատապարտյալ «դուրս են եկել բաց ռեժիմի», այսինքն՝ նրանք ողջ օրը ՔԿՀ-ից դուրս են անցկացնելու, աշխատելու են, գիշերը գալու են ՔԿՀ՝ հաշվառվելու եւ քնելու:
5 հոգու նկատմամբ ընտրվել է պատժի կրման այլընտրանքային տեսակը. նրանք կցվել են հիմնարկի «հասարակական» աշխատանքներին: 4 անձ վաղաժամկետ պայմանական ազատվել է, նրանցից մեկը, մեր տեղեկություններով, ռումինացի էր: Վարչական նիստի ժամանակ դրական բնութագիր է ստացել 10 դատապարտյալից 6-ը:
Հիմնարկի մեր աղբյուրի տեղեկացմամբ, 11 դատապարտյալի ճակատագիր կորոշվի հունիսին: Ի դեպ, նրանց մեջ են իրանցի դատապարտյալները, որոնց այցելել է դեսպանը:
«Առավոտը» էլեկտրոնային փոստով դիմել էր ԱՆ ՔԿՀ վարչության պետին, որպեսզի թույլատրեն մեզ լուսաբանել վարչական նիստը, ինչը մերժվել էր «էլեկտրոնային ստորագրության» բացակայության պատճառաբանությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել