Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

43 ՏԵՂ՝ ԶՈՒԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Ապրիլ 07,2011 00:00

Երեւանի քաղաքապետարանը մասնավոր ներդրողներին նոր հասարակական զուգարանների կառուցման ծրագիր է առաջարկում: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
Եվ եթե լինեն գործարարներ, որոնք ցանկություն կհայտնեն զուգարանի բիզնես անել, մայրաքաղաքի վարչական շրջաններում նրանց հասարակական զուգարաններ բացելու համար մինչեւ 20 քմ տարածք կտրամադրվի: Ընդհանուր առմամբ, զուգարանների համար 43 տեղ է հատկացված՝ տվյալ համայնքի մարդաշատ վայրերում: Նկատենք, որ մեր երկիր այցելող զբոսաշրջիկները պարբերաբար դժգոհում են զուգարանների պակասից, բացի այդ, մայրաքաղաքի գետնանցումները կդադարեն զուգարան լինելուց եւ այդուհետեւ կծառայեն իրենց բուն նպատակին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել