Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քաջալերել են

Ապրիլ 07,2011 00:00

Կալիֆոռնիայում, Գլենդեյլի հանրային գրադարանում ապրիլի 3-ին տեղի է ունեցել հանդիպում Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հետ, որտեղ նա հանդիպման մասնակիցներին է ներկայացրել ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչներ Կարինե Աֆրիկյանին, Լեւոն Բաբասյանին եւ Կարո Կարապետյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակը: Ա. Գրիգորյանն անդրադարձել է արդի փուլում Հայ ազգային կոնգրեսի խնդիրներին եւ հետագա անելիքներին:
Հանդիպման վերջում ներկաները միացել են ՀԱԿ-ի ամերիկյան գրասենյակի առաջարկին` կոչով դիմելով Սփյուռքում բնակվող հայերին՝ հետեւողական մասնակցություն ցուցաբերել ՀՀ քաղաքացիների ազատությունների եւ իրավունքների պաշտպանությանն ուղղված համաժողովրդական շարժմանը, զանգահարել Երեւանում եւ Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին, հարազատներին, ընկերներին եւ ծանոթներին՝ քաջալերելու նրանց մասնակցելու 2011թ. ապրիլի 8-ին Երեւանի Մատենադարանին կից հրապարակում անցկացվելիք հանրահավաքին եւ երթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել