Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստիպել քաղաքական ուժերին

Ապրիլ 07,2011 00:00

Երեկ Առցանց ազատականների ալյանսը (3Ա) հայտարարություն է տարածել, որում ազնիվ, գործունյա իշխանություն ձեւավորելուն ձգտող բոլոր մեր համաքաղաքացիներին կոչ են անում իրենց եռանդուն մասնակցությունը բերել Հայ ազգային կոնգրեսի ապրիլի 8-ին հրավիրած հանրահավաքին: Իսկ Հայաստանի ու Արցախի քաղաքների ու գյուղերի այն բնակիչներին, որոնք չեն կարող գալ մայրաքաղաքի հանրահավաքին, կոչ են անում նույն օրը եւ ժամին իրենց բողոքն արտահայտել իրենց բնակավայրերի կենտրոնական հրապարակներում ու հարթակներում: Ջավախքի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին կոչ են անում ձեւեր գտնել եւ կիրառել՝ հանուն մեր Հայրենիքի ու մեր զավակների ազատության մղվող այս համաժողովրդական պայքարին աջակցելու: «Շարունակել այսպես ապրել, անհաղորդ դիտել, թե ինչպես է կործանվում հայոց պետականությունը, ինչպես է ամայանում Հայաստանը ու օրնիբուն ոտնակոխ արվում ազատ հայրենիքում բարեկեցիկ կյանքով ապրելու մեր հույսերը, այլեւս անհնար է: Եկել է ժամը, երբ հայ ժողովուրդը իր օրակարգն ու լուծումները պետք է պարտադրի քաղաքական ուժերին՝ պահանջի ընդդիմադիր դաշտում գործող բոլոր քաղաքական միավորների համակարգված ու համատեղ գործունեության ծավալում՝ հետեւյալ օրակարգով՝ համախմբելով ողջ ժողովրդին, քաղաքացիական անհնազանդության, իշխանությունների բոյկոտի, ըմբոստության, ապստամբության եւ խաղաղ պայքարի այլ օրինական եւ հասու միջոցներով պարտադրել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ: Մինչ այդ հրապարակայնորեն կնքել համաձայնագիր՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրությունների օրինականությունը եւ թեկնածուների հավասարությունը երաշխավորելու մեխանիզմներ համատեղ կիրառելու վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել