Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանրահավաքը՝ հրավիրատոմսո՞վ

Ապրիլ 07,2011 00:00

«Որքանո՞վ է ճիշտ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարության վարմունքը՝ չնկատել այլ կուսակցությունների առաջնորդներին, մասնավորապես՝ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին եւ արհամարհական վերաբերվել նրա հացադուլին»,- ըստ news.am-ի՝ երեկ բանավեճի ժամանակ նման հարցադրում է արել Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Գալստյանը: Ի պատասխան՝ ՀԱԿ երիտթեւի ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարել է, թե վերջին շրջանում «Ժառանգությունը»  շատ քիչ է աջակցել ՀԱԿ-ին. «Ավելին, նախավերջին հանրահավաքի ընթացքում նա ժամանեց եւ չբարեհաճեց բարձրանալ հարթակ»: Հարցին՝ եղե՞լ է արդյոք հրավեր հարթակից՝ Սուքիասյանը պատասխանել է. «Իսկ իրեն որեւէ մեկը հրավիրե՞լ էր հանրահավաքի: Ինչո՞ւ էր եկել, որ չբարձրանա՞ հարթակ եւ մնա ժողովրդի մեջտեղո՞ւմ»: Նարեկ Գալստյանը նկատել է, թե ինքը «Ժառանգության» փաստաբանը չէ, սակայն ուզում է հիշեցնել որոշ իրադարձությունների մասին. «Երբ ՀԱԿ-ի շատ առաջնորդներ խորը ընդհատակում էին, «Ժառանգության» անդամներն էին նրանց ակտիվիստներին հանում ոստիկանությունից: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման նվաստացուցիչ վերաբերմունք դրսեւորել այն մարդկանց նկատմամբ, ովքեր մարդկայնորեն օգնել են ՀԱԿ-ին»: Իսկ news. am-ի հարցին՝ արդյոք ամոթալի՞ է հանրահավաքի ժամանակ գտնվել ժողովրդի մեջ, Սուքիասյանը պատասխանել է. «Ամոթ չէ, պատվաբեր է, բայց երբ դա անում է մի մարդ, ով սկսած 2008-ից՝ չի հայտնվել որեւէ հանրահավաքում, իսկ այժմ հանդիսավոր գալիս է եւ մի կողմ քաշվում՝ սպասելով, որ իրեն հրավիրեն: Կներեք, բայց դա թատերական ներկայացում է, շոու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել