Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԵԾԵԼ ԵՆ ՈՒ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՆՍՏԵԼ

Ապրիլ 07,2011 00:00

\"\"

Ինչպես  «Առավոտն» արդեն հայտնել է, մարտի 26-ին Նոր Նորքում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Այդ օրը երեկոյան Գայի արձանի մոտ ԲՄՎ 740 մակնիշի 55 ՌՕ 555 համարանիշի եւ ԲՄՎ X5 մակնիշի 88 ՈԼ 888 համարանիշի ավտոմեքենաների վարորդները ծեծի էին ենթարկել 36-ամյա Արմեն Համլետի Սարգսյանին եւ դիմել փախուստի: Տեղեկացրել էինք, որ ԲՄՎ 740-ը գրանցված է Երեւանի բնակիչ Գագիկ Աբգարյանի, իսկ ԲՄՎ X5-ը՝ Երեւանի բնակիչ Արտակ Խաչատրյանի անունով: Մեր տեղեկություններով՝ ծեծից հետո թաղման գնացած անձինք Զովունիում եւ Արգավանդ խճուղու վրա գործող «Վուլկան» խաղատան տերերն են (լուսանկարում): Մինչ ոստիկանությունը կփորձի հայտնաբերել նրանց, այս մարդիկ արդեն զբաղված են աջ ու ձախից անձեռնմխելիություն կորզել՝ իրար խառնելով ԱԺ պատգամավորների եւ կառավարության ներկայացուցիչների, որոնք ճնշում են գործադրում ոստիկանության վրա, որպեսզի վերջինս գործը փակի: Մեզ հայտնի դարձավ, որ երեկ Նոր Նորքի քննչական բաժինը դիմել է դատարան՝ միջնորդությամբ, որպեսզի նշված անձինք հայտնաբերվելու դեպքում կալանավորվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել