Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշեցում՝ աշխարհի վերջի մասին

Ապրիլ 06,2011 00:00

Հայտարարություններն այն մասին, թե իբրեւ 2012թ. աշխարհի վերջը կգա, ոչ մի կապ չունեն քրիստոնեության հետ: Այդ մասին ռուսական ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Սինոդական տեղեկատվական բաժնի նախագահ Վ. Ռ. Լեգոյդան:

«Քրիստոնեական աշխարհայացքի տեսակետից ցանկացած մարդ, ով նշում է աշխարհի վերջի ժամկետ, մեղմ ասած՝ իր վրա շատ բան է վերցնում»,- ասել է Լեգոյդան:

Նա պարզաբանել է, որ նման հայտարարություն անող մարդն ավետարանական տրամաբանությունից դուրս է, քանի որ, ըստ Սուրբ գրքի՝ աշխարհի վերջի ժամկետի մասին «ոչ ոք չգիտի. ոչ հրեշտակները՝ երկնքում, ոչ էլ՝ Որդին, այլ միայն՝ Հայրը»: Սինոդական տեղեկատվական բաժնի նախագահը հիշեցրել է, որ տարբեր մարդիկ բազմիցս կանխագուշակել են աշխարհի վերջի տարբեր ժամկետներ եւ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հասկանալ եկեղեցու վերաբերմունքը նման մարգարեություններին, խորհուրդ է տվել առավել ուշադիր կարդալ Նոր կտակարանը:

Լեգոյդան պատասխանել է նաեւ 2012թ. Ռուսաստանում համապարփակ էլեկտրոնային քարտերի ներմուծման նկատմամբ մի շարք հավատացյալների զգուշավոր վերաբերմունքի մասին հարցին: Նրա խոսքերով՝ «մարդն ազատ էակ է, եւ համընդհանուր վերահսկողությունը կարող է կործանել նրա ազատությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել