Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է երջանկությունը

Ապրիլ 06,2011 00:00

\"\"Հարվարդի համալսարանի գիտնականները 72 տարվա ուսումնասիրություններից հետո պարզել են, թե ինչ է երջանկությունը: Իրենց երջանիկ են համարում մարդիկ, ովքեր կրթություն են ստացել, ունեն ամուր ընտանիք եւ լավ սոցիալական պայմաններ: Երջանկության զգացողություն է տալիս նաեւ առողջ կյանքի ռիթմը, որն իր մեջ ունի նվազագույն ֆիզիկական վարժություններ, ինչպես նաեւ վատ սովորությունների բացակայությունը, ինչպես ծխելը եւ ալկոհոլի չարաշահումը: Նորմալ քաշը եւս երջանկության պայմաններից է, ոչ պակաս կարեւոր է ճգնաժամային իրավիճակներին հարմարվելը, կարծում են Հարվարդի գիտնականները:

Ըստ համալսարանի գիտնականների՝ երջանկության զգացողություն չեն երաշխավորում փողը, փառքը, գեղեցկությունը:

Առաջավոր համալսարանների 150 շրջանավարտների ճակատագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասել են փառքի, ճանաչողության եւ կապիտալ են հիմնել, հաճախ կյանքում առավել անբավարարվածություն են զգում, քան նրանց ավելի անհաջողակ համակուրսեցիները: Իրենց ավելի երջանիկ են զգում մարդիկ, ովքեր իրենց առաջ կարիերայի բարձունքների հասնելու ամբիցիաներ չեն դրել, այլ ունեն ամուր սոցիալական կապեր՝ լավ ընտանիք, վստահելի ընկերներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել