ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 65-ամյակի առթիվ, ինչպես նաեւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի, երկարամյա մանկավարժական գործունեության համար Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դիզայնի, դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ավետիք Արամայիսի Ավետիսյանին «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրելու մասին: Մեկ այլ հրամանագրով նույն ակադեմիայի դիզայնի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Զավենի Գեւորգյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում: Նախագահը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Զոհրաբյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: