Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմենիան թայմսը» եկավ Հայաստան

Ապրիլ 06,2011 00:00

Երեկ Սփյուռքի նախարարությունում պաշտոնապես հայտարարվեց, որ 1994 թվականից արտերկրներում տպագրվող-տարածվող, 2001-ից Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանգրվանած «Արմենիան թայմս» ամսագիրը տպագրվելու եւ տարածվելու է նաեւ Հայաստանում: Սա ամսագրի ղեկավարության ու ՀՀ սփյուռքի նախարարության համաձայնությունն է: Ըստ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, սփյուռքի ամսագրի տարածումը Հայաստանում նվաճում է: Ամսագրի գլխավոր խմբագիր Արթուր Խանումյանն էլ վստահ է, որ սա համագործակցության առաջին քայլն է միայն:

Այս պահին «Արմենիան թայմս» ամսագիրը եռալեզու է (հայերեն, անգլերեն, ռուսերեն) հրապարակվում է 50 հազար օրինակով եւ անվճար բաժանվում ԱՊՀ երկրներում: «Սա բիզնես նախագիծ չէ, կարեւորը, որ մարդիկ կարդան»,- նկատեց Արթուր Խանումյանը:

Հայաստանում պարբերականը տպագրվելու է 1000 օրինակով եւ նորից տարածվելու է անվճար: Կա մտադրություն եւ ցանկություն, «Արմենիան թայմսը» տարածել նաեւ ԱՊՀ սահմաններից դուրս՝ հայաշատ երկրներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել