Ապրիլի 12-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կմեկնարկի բռնցքամարտի ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մրցանակների խաղարկության երկրորդ միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հայտ արդեն ներկայացրել է 21 երկիր:
Կազմակերպիչները տեղեկացնում են, որ Երեւանում, բացի Հայաստանից, ռինգ մտնելու են Իսպանիայի, Անգլիայի, Ուկրաինայի, Իռլանդիայի, Գամբիայի, Թունիսի, Իրանի, Վրաստանի, Իսրայելի, Գվինեայի, Տաջիկստանի, Հնդկաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի, Չեխիայի, Մոլդովայի, Տրինիդադ եւ Տոբակոյի, Ռուսաստանի, Հունաստանի, Ուզբեկստանի, Բուլղարիայի բռնցքամարտիկները:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն այս մրցաշարը դիտարկում է որպես հունիսի 16-26-ը Անկարայում մեկնարկող Եվրոպայի առաջնության նախապատրաստության կարեւոր փուլերից մեկը, որի ընթացքում մեր հանրապետությունից ռինգ մտնելու է քառասուն բռնցքամարտիկ: