Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԵՆՁՅՈՒԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 06,2011 00:00

\"\"Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մարզատրամաբանական խաղերի մարզադպրոցում անցկացվեց Երեւանի մինչեւ 15 տարեկան պատանիների եւ աղջիկների ռենձյուի առաջնություն:

Այս հին ճապոնական խաղը, որը հետագայում վերաճել է մարզաձեւի, ինչ-որ տեղ հիշեցնում է բոլորիս քաջ հայտնի «կետ- խաչ» խաղը, սակայն մի շարք կարեւոր տարբերություններով: Ինչպես մյուս տրամաբանական խաղերում, այստեղ եւս օգտագործվում են սեւ եւ սպիտակ խաղաքարեր: Մրցակիցները հերթով մեկական խաղաքար են դնում խաղատախտակի վանդակների անկյուններում եւ հաղթում է նա, ով կարողանում է խաղատախտակի վրա առաջինը կառուցել հինգ քարերի անընդմեջ շարք՝ հորիզոնական՝ ուղղահայացով կամ անկյունագծով: Այժմ աշխարհի 60 երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, գործում են ռենձյուի ֆեդերացիաներ:

Ինչ վերաբերում է մրցաշարին, այն անցկացվեց շվեյցարական մրցակարգով, պատանիների խմբում՝ ինը, իսկ աղջիկների՝ յոթ փուլերով: Պատանիների մեջ հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց Վահե Պողոսյանը՝ դառնալով մրցաշարի հաղթող: Ութ միավոր վաստակած նրա եղբայրը՝ Դավիթը, գրավեց երկրորդ տեղը, իսկ լավագույն եռյակը 7 միավորով եզրափակեց Ստեփան Ամիրխանյանը: Աղջիկների խմբում նույնպես առաջատարը Պողոսյանների ընտանիքից էր՝ Վահեի ու Դավիթի քույրը՝ Եվան: Նա էլ յոթ հնարավորից 7 միավոր վաստակեց՝ մեկ քայլով ետ թողնելով Սյուզաննա Հակոբյանին: Հինգ միավորով եռյակը եզրափակեց Սոնա Եփրեմյանը:

Երեւանի քաղաքապետարանը հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգեւատրեց դիպլոմներով եւ մեդալներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել