Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվրոպականի փոխարեն՝ WBO-ի գոտի

Ապրիլ 06,2011 00:00

\"\"«Fightnews.com» կայքը տեղեկացնում է, որ երկրորդ միջին քաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը ապրիլի 9-ին Մագդեբուրգում անցկացնելու է գոտու հերթական պաշտպանության մենամարտ: Այդ օրը նրա մրցակիցը լինելու է Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Խորեն Գեւորը:

Հետաքրքիր է, թե ինչպես է ստացվել, որ միմյանց դեմ ելնելու են հենց այս երկու բռնցքամարտիկները: Նախապես պլանավորած էր, որ Շտիգլիցը նույն օրը գոտիների միավորման մարտ պետք է անցկացներ WBA-ի չեմպիոն Դմիտրի Սարտիսոնի հետ: Սակայն վերջինս մի քանի օր առաջ վնասվածք է ստացել եւ հրաժարվել այդ մարտից:

Ինչ վերաբերում է Խորեն Գեւորին, նա էլ պետք է ապրիլի 16-ին հանդիպեր միջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Մեթյու Մաքլինի հետ: Սակայն այդ մենամարտը նույնպես չեղյալ է հայտարարվել ու… Շտիգլիցի եւ Գեւորի ճանապարհները խաչվել են: Հիշեցնենք, որ 31-ամյա Խորեն Գեւորն արդեն երեք անգամ փորձել է նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (երկու անգամ միջին քաշում, մեկ անգամ՝ երկրորդ միջին քաշային կարգում), սակայն բոլոր փորձերն էլ անհաջող են եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել