Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ ՆԱԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Ապրիլ 06,2011 00:00

Ղազախստանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրություններին, ըստ ամենայնի, կհաջորդեն նաեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունները, որի արդյունքում երկրի օրենսդիր մարմինը կարող է դառնալ բազմակուսակցական: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի քաղաքական հարցերով խորհրդական Երմուհամետ Երտիսբաեւը:

«Կարծում եմ, երդմնակալության արարողությունից հետո կհայտարարվի խորհրդարանի լուծարման մասին՝ վերջ դնելու համար լճացմանն ու օգնելու նահագահին՝ քաղաքական բարեփոխումներ անցկացնելու ճանապարհին: Այդ դեպքում ընտրությունները կանցնեն ընթացիկ տարվա ամռանը»,- հայտարարել է Նազարբաեւի խորհրդականը:

Խորհրդարանական ընտրությունների եւ օրենսդիր մարմնում առնվազն եւս մեկ կուսակցության ներկայության մասին խոսել է նաեւ երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը: «Ղազախստանին իր միակուսակցական խորհրդարանում անհրաժետ է ունենալ նաեւ ընդդիմություն, որպեսզի Կենտրոնական Ասիայի նավթով հարուստ երկրում ժողովրդավարական բարեփոխումները հասնեն տնտեսական աճի ետեւից»,- հայտարարել է վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել