Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԲԱՔՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՉՈՎ

Ապրիլ 06,2011 00:00

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կառավարության գործողությունների կապակցությամբ, որոնք ձեռնարկվել էին ապրիլի 2-ին՝ Բաքվում կայացած բողոքի ակցիայի մասնակիցների դեմ:

News.am-ի մատուցմամբ, Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ ասված է. «ԱՄՆ դեսպանատունն իր մտահոգությունն է հայտնում գործողությունների կապակցությամբ, այդ թվում՝ մինչեւ բողոքի ակցիաներն ընդդիմության ակտիվիստների ձերբակալության կապակցությամբ: ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը՝ հարգել իր բոլոր քաղաքացիների՝ հավաքների եւ արտահայտման իրավունքը, որոնք երաշխավորվում են ադրբեջանական Սահմանադրությամբ եւ մարդու իրավունքների միջազգային ակտերով, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի առջեւ ստանձնած պարտավորություններով: Այդ իրավունքների հարգումը կարեւոր նշանակություն ունի քաղաքացիների եւ կառավարության երկխոսության մեջ, ինչը հիմք կստեղծի դրական փոփոխությունների եւ ցանկացած հասարակությունում ժողովրդավարության մշակույթի ձեւավորման համար: Մենք կոչ ենք անում պատշաճ իրավական գործընթաց իրականացնել ցուցարարների նկատմամբ` բաց եւ թափանցիկ լսումներով ու փաստաբանների համարժեք հասանելիությամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել