Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քադդաֆին միակն է, ով ի զորու է

Ապրիլ 06,2011 00:00

\"\"Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի խոսնակ Մուսա Իբրահիմը (նկարում) հավաստիացնում է, որ միայն Մուամմար Քադդաֆին է ի զորու կանխել երկրի պառակտումը։ 19 օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Լիբիայի իրավիճակին վերաբերող 1973 բանաձեւը, որն էլ հիմք ընդունելով՝ արեւմտյան դաշինքը ռազմական գործողություններ է սկսել թռիչքազերծ գոտի եւ զենքի մատակարարման էմբարգո սահմանելու համար, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն:

«Քադդաֆին խորհրդանշական կարեւորություն ունի Լիբիայի ժողովրդի համար։ Թե ինչպես է կառավարվում Լիբիան՝ դա արդեն այլ հարց է։ Ինչ քաղաքական համակարգ է գործում` այլ հարց է։ Դրա շուրջ կարելի է բանակցել, մենք կարող ենք քննարկել ցանկացած տարբերակ` ընտրություններ, հանրաքվե, որեւէ բան»,- ասել է Քադդաֆիի խոսնակը: Նրա փոխանցմամբ, Լիբիան երբեւէ չի ընդունի արտասահմանից պարտադրված որոշումներ, մասնավորապես՝ իշխանությունը հանձնելու մասին Քադդաֆիին Արեւմուտքի ներկայացրած պահանջը, սակայն հաշվի առնելով երկրի արեւելյան շրջաններում հետզհետե ընդարձակվող զինված ապստամբությունը՝ առաջնորդը պատրաստ է քննարկել Լիբիայում ժողովրդավարության, թափանցիկության, մամուլի ազատության եւ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերը։

Մուսա Իբրահիմի խոսքերով, Քադդաֆին է երկիրը միավորող ուժը, անձնավորությունը, որն ի զորու է «փրկել երկիրը պառակտումից, թույլ չտալ, որ Լիբիան վերածվի մի նոր Իրաքի, Սոմալիի կամ Աֆղանստանի»։

Մինդեռ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, երեկ արեւմտյան դաշինքի օդուժը Բրեգա առափնյա ավանի մոտակայքում նոր հարվածներ է հասցրել Քադդաֆիի ստորաբաժանումներին, ոչնչացվել է երկու զրահամեքենա։ Այդ գրոհը ապստամբներին ընձեռել է առաջ շարժվելու հնարավորություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել