Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՎԻՐՈՒՍ»՝ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻՆ

Ապրիլ 06,2011 00:00

Oրերս «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ինտերնետային կայքը՝ www.mskh.am–ը, հակերների կողմից հարձակումների է ենթարկվել, ինչի պատճառով անցած շաբաթ եւ կիրակի խափանվել է կայքի աշխատանքը: «Առավոտի» հետ զրույցում կրթահամալիրի տեխնիկական բաժնի պատասխանատու Սարգիս Մարկոսյանն ասաց. «Կայքի անհասանելիության պատճառն այն էր, որ դրսի IP հասցեից մեզ վիրուս են ուղարկել: Սերվերը, որի վրա կայքը տեղադրված է, չի դիմացել ծանրաբեռնվածությանը: Այդ պատճառով ստիպված ենք եղել կայքը փակել, որպեսզի մուտք գործողը չտեսնի այն, մինչեւ նոր տարբերակն ենք մշակել եւ տեղադրել: Հակերների հարձակում է սա, թե ոչ, չեմ կարող հաստատ արձանագրել, բայց հարձակումը «դրսի» IP հասցեից է եղել: Վիրուսը մեզ ուղարկվել է մեկնաբանությունների տեսքով, որոնք տեղադրվում են նյութերի տակ»: Նա տեղեկացրեց, որ կայքն այժմ վիրուսազերծված է եւ վերադարձել է իր բնականոն աշխատանքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել