Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԹՈՒՄՈՒՄ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ Է ԴԻՏՎԵԼ

Ապրիլ 06,2011 00:00

Վրացական Բաթում քաղաքի իշխանությունները շտապ տարհանել են քաղաքային նավահանգստի բոլոր աշխատակիցներին՝ այն բանից հետո, երբ պարզել են, որ տեղանքում ճառագայթման բարձր մակարդակ է գրանցվել։ Այս մասին հայտնում է tert.am-ը՝ վկայակոչելով վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ճառագայթման աղբյուրը հայտնաբերվել է նավահանգստի տարածքում գտնվող մետաղի ջարդոնում։ Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես են այդ վտանգավոր մետաղները հայտնվել Բաթումի նավահանգստում։

Արտակարգ իրավիճակի կապակցությամբ դեպքի վայր են ժամանել փրկարարական ջոկատներ, Թբիլիսիից հրավիրվել են փորձագետներ։ Նավահանգիստ տանող բոլոր ճանապարհները փակվել են. լիովին արգելված է մուտք գործել վտանգավոր գոտի։ Վրաստանի իշխանություններից դեռ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի հնչել։ Հայտնի է միայն, որ մետաղի ջարդոնը գտնվել է երկաթուղու կառամատույցի վրա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել