Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՆՁՆԱԿԱՆ» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ

Ապրիլ 06,2011 00:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է նոր՝ «Անձնական» հետվճարային սակագնային պլանը: Նման սակագնային պլան առաջին անգամ է ներկայացվում հայաստանյան շուկայում: Այն ինչպես անհատներին, այնպես էլ փոքր ձեռնարկություններին թույլ է տալիս լիովին վերահսկել հաղորդակցման ծախսերը: Այս ծախսարդյունավետ սակագնային պլանը բաժանորդներին տրամադրում է րոպեներ՝ ներցանցային, դեպի քաղաքային ցանց եւ այլ օպերատորների ցանցեր զանգեր կատարելու համար, հեռախոսի միջոցով ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ ինտերնետ թրաֆիկի բավականին մեծ ծավալ, ինչպես նաեւ մեծ թվով SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Այսպիսով՝ 10000 դրամ ամսավճարի դիմաց բաժանորդը ստանում է ամսական 5000 րոպե ներցանցային խոսելաժամանակ, ամսական 200 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ այլ ցանցեր, ամսական 200 SMS, ամսական 200 ՄԲ ինտերնետ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել մեր 105 սպասարկման կենտրոններից եւ 11 հազար վաճառակետերից որեւէ մեկը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել