Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈ՞ՐՁ

Ապրիլ 06,2011 00:00

Ըստ «Առավոտի» աղբյուրների, նախորդ շաբաթ Սիսիանի N զորամասում վանաձորցի մի զինծառայող փորձել է ինքնասպան լինել: Բարեբախտաբար, զինվորը չի մահացել, նրան ժամանակին օգնություն են ցուցաբերել, եւ նա այժմ գտնվում է զինվորական հոսպիտալում: Քաղաքում դեպքի հետ կապված տարբեր մեկնաբանություններ են արվում: Ըստ դրանց, ժամկետային զինծառայողն այդ վիճակում է հայտնվել զորամասում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով, եւ դա զինվորի ինքնավնասման առաջին դեպքը չի եղել: Ստույգ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով այցելեցինք Սիսիանի զորամաս: Շտաբի պետ Կ. Սերոբյանը չհերքեց դեպքը եւ խոստացավ, որ անհրաժեշտ տեղեկատվություն ավելի ուշ կտրամադրի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ Ժիրայր Ամիրջանյանը: Շտաբի պետի խոսքով, զինծառայողը հոգեկան ինչ-ինչ խնդիրներ ունի: Զրույցից մի քանի ժամ անց, սակայն, զանգեց Կ. Սերոբյանը եւ հրաժարվեց որեւէ տեղեկատվություն փոխանցել եւ խորհուրդ տվեց դեպքի հետ կապված ոչինչ չգրել: Նա նշեց, որ նախարարի հրամանով տարվում է ինտենսիվ նախաքննություն, որի արդյունքներից հետո միայն մեզ կտրամադրեն անհրաժեշտ տեղեկատվություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել