Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Ապրիլ 06,2011 00:00

Փետրվարի 9-ին տեղեկացրել ենք, որ 2011 թվականի փետրվարի 8-ին Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ Շահումյանի ստորգետնյա հանքում տեղի էր ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով մահացել էր ընկերության աշխատակից՝ 1977 թվականին ծնված Արմեն Եղիազարյանը: Այն ժամանակ ընկերությունից ասացին, որ դժբախտ պատահարի մասին տեղեկատվություն կտրամադրվի միայն դեպքի պաշտոնական քննության ավարտից հետո: «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ավարտել է քննությունը:

Ըստ պաշտոնական տեղեկանքի, Արմեն Եղիազարյանը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել՝ վթարային իրավիճակում բնազդաբար վտանգից խույս տալու փորձ կատարելու ժամանակ: Դժբախտ դեպքը տեղի ունենալուն նպաստել են նաեւ մի շարք հանգամանքներ, մասնավորապես` մարդկանց եւ հանքի շարժակազմի անվտանգ երթեւեկության ներքին ընթացակարգի ոչ պատշաճ կատարման նկատմամբ հանդուրժողականությունը, աշխատողների եւ շարժվող մեքենաների մուտքի եւ ելքի համար միեւնույն հանքուղու օգտագործումը, երթեւեկության վայրերում աշխատակիցների առկայության մասին տեղեկացման համար անհրաժեշտ միջոցների սղությունը, անմիջական ղեկավարների կասկածի աստիճանը՝ անվտանգության հարցերը պարտադրելու գործում իրենց լիազորությունների վերաբերյալ:

Դեպքի քննությունից հետո պլան է մշակվել, որի իրականացումը բերելու է ռիսկերի նվազեցման: Մասնավորաբար, նախատեսվում է ունենալ բանվորներ փոխադրող մեքենա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել