Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

3,94 հա՝ հանրային լողափ

Ապրիլ 06,2011 00:00

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը երեկ եղել են Սեւանա լճի ափամերձ այն հատվածներում, որոնք ընտրվել են հանրային լողափերի համար:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, հանրային երեք լողափ կլինի. Լճաշեն գյուղի մատույցներում՝ 1,72 հեկտար, Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտար, թերակղզու 1,54 հեկտարը: Ընդհանուր՝ 3,94 հեկտար: Բոլոր երեք լողափերն էլ 1905 մ նիշից ցածր հատվածում են, ուստի կառուցապատումը, կահավորումը եւ սարքավորումների տեղադրումը ժամանակավոր են լինելու: Նշված երեք տարածքների բարեկարգման եւ անհրաժեշտ պայմանների ստեղծման համար գումարները դեռ հաշվվում են: ՏԿ նախարարությունը տեղեկացնում է, որ հանրային լողափերում բոլոր պայմանները կստեղծվեն. անվտանգություն, սանիտարական վիճակ, առողջապահություն: Բացի սրանից, կքննարկվի լճի ափամերձ այլ հատվածներում նմանատիպ լողափերի կազմակերպման հնարավորությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել