Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«WWW.ODNOKLASSNIKI.RU» ԿԱՅՔԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԸ

Ապրիլ 06,2011 00:00

Մարտի 30-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 17-ամյա Գեւորգ Խ.-ն տիրապետելով համակարգչային եւ ծրագրավորման որոշակի հմտությունների՝ շուրջ 1 ամիս առաջ ստեղծել է «pokerakcia.tk» եւ «akcia.tk» ինտերնետային կայքերը, որոնց մեջ տեղադրել է «www.odnoklassniki.ru» կայքի կրկնօրինակը: Այնուհետեւ «www.odnoklassniki.ru» կայքի «Poker world club» խաղի հայտարարություններ բաժնում, կեղծ գովազդի միջոցով, խաղացողներին հրավիրել է մտնել իր կողմից ստեղծված կայքերը: Վերջիններս համոզված լինելով, որ բացել են «www.odnoklassniki.ru» կայքը, մուտք են արել իրենց անուններն ու գաղտնաբառերը, իսկ Գեւորգ Խ.-ն այդ տվյալները ուղարկել է իր էլեկտրոնային փոստի հասցեով, որից հետո օգտագործելով նշված գաղտնաբառերը` մուտք է գործել քաղաքացիների անկետաներն ու իր հաշվին փոխանցել «Poker world club» խաղի նրանց միավորները:

Գեւորգ Խ.-ն ներկայացրել է իր անձնական օգտագործման էլեկտրոնային փոստի հասցեն, որտեղ առկա էին 57 «կոտրված» «www.odnoklassniki.ru» կայքի՝ տարբեր քաղաքացիների պատկանող էջերի գաղտնաբառեր: Կատարվում է քննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել