Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Ապրիլ 06,2011 00:00

Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, մարտի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, դերասան, երգիչ Արտավազդ Առաքելյանին դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման: Նրա պատժի սկիզբը անցյալ տարվա փետրվարի 7-ից է: Խարդախության հոդվածի հատկանիշներով «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը դատապարտվեց 3 տարի 1 ամիս ժամանակով: Նրա պատիժը սկսվում է անցյալ տարվա ապրիլի 2-ից: Մեր տեղեկություններով՝ Արտավազդն ու Սերյոժան դիմել են քրեական գործերով վերաքննիչ դատարան՝ բողոքելով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել