ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39ա շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ՝ 1966թ. ծնված Աբրահամ Սարգսյանը եւ 1977թ. ծնված Մարինե Ղազարյանը, 17-րդ բնակարանի բնակիչներ՝ 1969թ. ծնված Նվեր Դանիելյանը, 1985թ. ծնված Հայկուհի Խուրշուդյանը, 1965թ. ծնված Անահիտ Առաքելյանը եւ 1968թ. ծնված Ռիտա Սարգսյանը: