Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ՝ ՏՈՒՅԺ

Ապրիլ 06,2011 00:00

Երեկ ժ.16-ին տեղեկացանք, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը տույժ է տվել դատապարտյալ, ազատամարտիկ, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին: Մեր աղբյուրների պնդմամբ, այն կապված է կալանավորի՝ համազգեստ եւ կրծքանշան չկրելու հետ: Ուշադրության արժանի է այն, որ 3 տարի ազատազրկման վայրերում (3 ՔԿՀ է փոխել) գտնվող Հացպանյանը քաղաքացիական համազգեստով է եղել, հանդիպել արդարադատության նախկին եւ ներկա նախարարների, մարդու իրավունքների նախկին եւ ներկա պաշտպանների, իրավապաշտպանների, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ ու որեւէ անգամ նման հարց չի բարձրացվել: Համազգեստի ու կրծքանշանի պատմությունը սկսվել է նրանից, որ Հացպանյանը դիմել էր ԱՆ Հրայր Թովմասյանին, որպեսզի ծառայողական քննություն անցկացվի ՔԿՀ վարչության պետ Հայկ Հարությունյանի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել