Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայէկոնոմբանկը»՝ հօգուտ կենսաթոշակառուների սպասարկման

Ապրիլ 06,2011 00:00

Պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակներ ստացող քարտապան-թոշակառուներին, ըստ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն, վարչության նախագահ Արմեն Նալջյանի՝ իրենց բանկը քարտը տրամադրում է անվճար, դրական մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 5% դրույքաչափ, տրվում են զեղչեր դեղատներում եւ այլն:

\"\"– Պարոն Նալջյան, հետեւելով զանգվածային լրատվամիջոցներին՝ կարող ենք եզրակացնել, որ «Հայէկոնոմբանկը» կարեւորում է բանկի պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակների վճարման գործընթացը: Արդոք դա այդպե՞ս է, եւ եթե այո, ապա կխնդրեմ մի փոքր մանրամասնել:

– «Հայէկոնոմբանկը» կարեւորում է հաճախորդների սպասարկման գործընթացի բարելավմանը, որակական աճին ու նոր հաճախորդների ներգրավմանն ուղղված ցանկացած քայլ: Բանկի ռազմավարության հիմքում ընկած է առաջին հերթին հաճախորդի հարմարավետ սպասարկումն ու միջազգային չափանիշներին հնարավորինս մոտ չափանիշներով բանկային ծառայությունների մատուցումը:

Պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակառուների սպասարկումը նպատակաուղղված է մեր երկրի զարգացման գործում իրենց ավանդը ներդրած քաղաքացիների՝ կենսաթոշակառուների համար իրենց միջոցները ստանալու եւ պահպանելու առավել անվտանգ ու հարմարավետ մեխանիզմների ապահովմանը: Բնականաբար, նշված ոլորտ բանկի մուտքը պայմանավորված է նոր հաճախորդների ներգրավման հանգամանքով, սակայն «Հայէկոնոմբանկն» առավել կարեւորում է նշված ոլորտում ծառայությունների մատուցման սոցիալական բնույթը: Հարկ է նշել նաեւ, որ կենսաթոշակառուներին քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակների վճարման ծառայությունը երկարաժամկետ բնույթի է եւ ենթադրում է բանկի եւ կենսաթոշակառուների միջեւ շարունակական ու փոխշահավետ համագործակցություն:

– Ակնհայտ է, որ բանկային համակարգում առկա է ուժեղ մրցակցություն, հատկապես՝ պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակների վճարման բնագավառում: Ի՞նչ աշխատանքներ է կատարել կամ ի՞նչ է մտադիր անել «Հայէկոնոմբանկը» կենսաթոշակային քարտերի մասով մրցակցային դաշտում իր կայուն տեղն ունենալու համար:

– Որպես մրցակիցների նույնանման ծառայությունների նկատմամբ առավելություններ՝ հարկ է նշել «Հայէկոնոմբանկի» կողմից քարտապան-թոշակառուներին քարտի անվճար տրամադրումը, առաջարկվող դրական մնացորդի վրա հաշվարկվող տարեկան 5% դրույքաչափը, ինչպես նաեւ դեղատներում եւ այլ կազմակերպություններում զեղչային արտոնությունների ճկուն համակարգը: Հաշվի առնելով «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղային լայն ցանցի առկայությունը, պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով սպասարկման մրցակցային վերոնշյալ առավելությունները՝ կարծում ենք բանկն իր ուրույն տեղը կունենա նաեւ կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման ոլորտում:

– Վերադառնալով «Հայէկոնոմբանկի» կողմից կենսաթոշակների վճարման գործընթացը կարեւորելու վերաբերյալ մեր առաջին հարցին՝ կուզենայինք իմանալ, թե ինչպե՞ս է կազմակերպել «Հայէկոնոմբանկն» իր աշխատանքները կենսաթոշակառուների սպասարկումն արագ եւ արդյունավետ իրականացնելու համար:

– Քարտերի տրամադրման գործընթացում ներգրավված են «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղային լայն ցանցն ու արհեստավարժ անձնակազմը, ինչն ապահովում է սպասարկման արագությունը եւ արդյունավետությունը: Տեխնիկական հարցերի լուծման օպերատիվության եւ արդյունավետության ապահովման նպատակով «Արքա» պրոցեսինգային կենտրոնի աշխատանքին զուգահեռ նախատեսվում է նաեւ քարտերի էմբոսացման մեր սեփական հնարավորությունների օգտագործումը: Հաճախորդ-կենսաթոշակառուների սպասարկման արագության ապահովման նպատակով մշակվել են տեխնոլոգիական ու ծրագրային լուծումներ, որոնք կներդրվեն գործընթացների պարզեցման ու կենսաթոշակառուների պահանջներին հնարավորինս համապատասխանեցման միջոցառումներին զուգահեռ եւ հնարավորություն կընձեռեն մեր կենսաթոշակառուներին առանց որեւէ նեղություն կրելու ստանալ իրենց պլաստիկ քարտերը եւ կենսաթոշակները՝ բանկի կողմից առաջարկվող առավելագույն ապահով եղանակներով, օգտվել բազմաթիվ զեղչերի հնարավորություններից ու ստանալ լրացուցիչ տոկոսագումարներ՝ կուտակելով իրենց դրամական միջոցները քարտային եւ բանկային այլ հաշիվների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել