Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԸ ԿԱՍԵՆ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԸ

Ապրիլ 06,2011 00:00

Մարտի 30-ին «Հիմնադրամն ընդդեմ նախարարության» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի բողոք-դժգոհությանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Տիկին Պողոսյանը պնդում էր, որ տիկին Հակոբյանը խախտել է մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր:

Այն ժամանակ Հրանուշ Հակոբյանը Հայաստանում չէր, եւ նրա պատասխան խոսքը լսելու հնարավորություն չկար: Տիկին Հակոբյանը արդեն Երեւանում է: Թամարա Պողոսյանի մեղադրանքների վերաբերյալ պարզաբանումներ տալու մեր առաջարկին ի պատասխան՝ ՀՀ Սփյուռքի նախարարությունից ասացին, որ «Մեկ ազգ մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը 2010 թվականի դեկտեմբերի 28-ին իր որոշումները կայացնելիս ղեկավարվել է բացառապես «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի կանոնադրությամբ»: Նախարարությունից ավելացրեցին, նաեւ, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը մոտ ժամանակներս նիստ է հրավիրելու, ուր կքննարկվեն ոչ միայն ապագա քայլերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել