Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենատարեցը

Ապրիլ 05,2011 00:00

Սիդնեյի 92-ամյա բնակչուհի Կլարա Տենն սպանել է իր 98-ամյա ամուսնուն՝ Չին Յան Տենին, որի հետ ապրել է 70 տարի՝ այսկերպ սահմանելով աշխարհի ամենատարեց կին-մարդասպան հանդիսանալու ռեկորդը: Տարեց չինուհին փայտով հարվածել է ամուսնուն, այնուհետեւ՝ դանակահարել: Դատարանը Կլարային ճանաչել է հոգեպես անհավասարակշիռ եւ անմեղսունակ. կինը տառապել է ծերունական տկարամտությամբ ու վախեցել, որ ամուսինը կարող է թույն լցնել իր ուտելիքի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել