Ըստ ՀՀ ոստիկանության ամփոփագրերի՝ ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են ավազակային հարձակման 1 եւ կողոպուտի 2 դեպքեր: Արձանագրված՝ մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը, գողության 48 դեպքից՝ 25-ը, իսկ խարդախության 9 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4, կողոպուտի՝ 1 եւ գողության՝ 10 դեպք: Անցած 4 օրում ՀՀ-ում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետեւանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: