Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում նախորդ շաբաթ կայացած «Միսս Միլենիում» ամենամյա գեղեցկության մրցույթում հայաստանցի Նաիրա Մովսիսյանն արժանացել է գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցում էին 70 երկրների գեղեցկուհիներ: Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին, որի ժամանակ գեղեցկուհիները ներկայացել են ազգային տարազներով, լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով:
Արդյունքների վրա ազդել է նաեւ մրցույթի վերջին օրը ժյուրիի՝ մասնակիցների հետ անցկացրած հարցազրույցը: Մրցույթի առաջին օրը անց է կացվել «Faishon մոդել» ցուցադրություն, որի ժամանակ Նաիրա Մովսիսյանն արժանացել է «Լավագույն մոդել» տիտղոսին: