Երեկ մեկնարկեց Ռուսաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարը: Armsport.am-ը հաղորդում է, որ Մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, սեփական հարկի տակ ընդունել էր Յարոսլավլի «Շիննիկին»: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր դարպասապահն այդպես էլ լրջորեն չմիջամտեց խաղին եւ դարպասը կարողացավ անառիկ պահել:
«Խիմկին» հաջողությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանում եւ կարողացավ 2-0 հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ: Ռուսաստանի 1-ին խմբի առաջնության երկրորդ տուրում Ռոման Բերեզովսկու թիմը հյուրընկալվելու է Բրյանսկի «Դինամոյին»: Խաղը տեղի է ունենալու ապրիլի 7-ին: