Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երկու պատվիրակ

Ապրիլ 05,2011 00:00

Բեռլինում մեկնարկել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որին մեր երկրից մասնակցելու է երկու ներկայացուցիչ՝ բազմամարտում հանրապետության չեմպիոն Հարություն Մերդինյանը եւ երրորդ մրցանակակիր Արթուր Դավթյանը: Այս մասին տեղեկացնում է «ArmFootball.com»-ը եւ հիշեցնում, որ Մերդինյանը վերջերս Թեհրանում հաղթել է միջազգային խոշոր մրցաշարում, 2010 թվականի աշխարհի առաջնությունում նժույգաթափքում գրավել 6-րդ տեղը, իսկ 18-ամյա Դավթյանը հենացատկում Եվրոպայի անցած տարվա չեմպիոնն է: Իսկ Հայաստանի առաջնությունում նա բազմամարտում ընդամենը 0,25 միավոր զիջեց առաջին եւ երկրորդ տեղերը միմյանց մեջ բաժանած Հարություն Մերդինյանին եւ Վահագն Ստեփանյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել