Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Ապրիլ 05,2011 00:00

Երեկ Երեւանի պետական մանկավարժական համալսարանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում  կազմակերպվել էր «Երկու մշակույթների խաչմերուկում» միջոցառումը, որին ներկա էին Ֆրանսիայի եւ Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններ Անրի Ռենոն եւ Հանս-Յոխեն Շմիդթը, մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ԱԳՆ-ից՝ Ֆրանկոֆոնիայի հարցերով պատասխանատու Ք. Տեր-Ստեփանյանը:
Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշեց, որ  աշխարհի ոչ մի երկրում ֆրանկոֆոնիային նվիրված այդքան միջոցառումներ չեն անցկացվում, որքան Հայաստանում: Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը Հայաստանում տրվել է  աշխարհահռչակ Լարա Ֆաբիանի համերգով: «Հայաստանում Ֆրանկոֆոնիային նվիրված տարբեր գեղարվեստական եւ կրթական միջոցառումներ են անցկացվում: Սա մեծ հաջողություն է, սակայն ամենակարեւորը իմ  եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի միջեւ կնքված համաձայնագիրն էր, ըստ որի՝ ՀՀ-ում ուժեղացվում է ֆրանսերենի  ուսուցումը»,- ասաց դեսպան Ռենոն:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը դեսպանին պարգեւատրեց համալսարանի մեդալով` շեշտելով նրա երկար տարիների մանկավարժական գործունեությունը: Ա. Ռենոն նշեց, որ  մեծ պատիվ է  իր համար նման պարգեւ ստանալը եւ խոստացավ, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ Հայաստանի եւ Ֆրանսիայի ուսումնական հաստատությունների միջեւ հետագա կապերի հաստատման եւ ամրապնդման համար:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել