Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱԿԱՆ ԿՈՎԵՐԸ՝ ՎԵՃԻ ԱՌԱՐԿԱ

Ապրիլ 05,2011 00:00

Ապրիլի 2-ին Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում բաժանել են արտասահմանյան ցեղական 50 կով, որոնք ներկրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի օգնությամբ: Դիտավան գյուղից գործարար, Հայաստանի հանրային խորհրդի գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովի անդամ Արշակ Սարիբեկյանը, ով ներկա է եղել կովերի բաժանմանը, ասաց, որ հիմնադրամի ներկայացուցիչները սկզբում չեն ցանկացել կովերը բաժանել՝ նպատակ ունենալով Լուսաձոր գյուղում տոհմային տնտեսություն ստեղծել: Գյուղացիներն էլ սկսել են վիճել: Ի վերջո, հիմնադրամի ներկայացուցիչները տեղի են տվել եւ ցեղական կովերը բաժանել Խաշթառակի եւ հարակից գյուղերի բնակիչներին: Յուրաքանչյուր կովի համար գյուղացին վճարել է 150 հազար դրամ, իսկ մեկ տարի անց պետք է հիմնադրամին տա մեկ հորթուկ: Ակնկալվում է, որ եւս 50 ցեղական կով կներկրվի Տավուշի մարզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել