Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐ ԳՆԴԱԿԱՀԱՐՎԵԼ ԵՆ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում լրտեսության եւ վնասարարության մեղադրանքով մահապատժի են ենթարկվել երկրի հեռահաղորդակցության նախկին նախարար Կիմ Յոն Սամը եւ ֆինանսների նախկին նախարար Մուն Իլ Բոնը: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սեուլյան Chosun Ilbo խոշորագույն թերթը: Ըստ այդմ, հեռահաղորդակցության նախկին նախարարը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 1998-2008թթ., մահապատժի է ենթարկվել 2004-ի ապրիլին երկաթգծային կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի գործով: Այն գնահատվել էր որպես Չինաստանից վերադարձող ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Իրի դեմ իրականացված դիվերսիա: Նախկին նախարարը մեղադրվել էր գաղտնի տեղեկատվության արտահոսքի հետ առնչություններ ունենալու մեջ: Հյուսիսային Կորեայի առաջնորդի երթուղիներն ու այցելությունների օրակարգը հայտնի են միայն նրա անձնական թիկնազորին ու քարտուղարներին, նաեւ ճանապարհային հաղորդակցության գերատեսչության ղեկավարին:
Ինչ վերաբերում է ֆինանսների նախկին նախարարին, ապա նա մահապատժի է ենթարկվել 2009թ. դեկտեմբերին՝ դրամական բարեփոխումը տապալելու համար, ինչը հարավկորեացիների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել եւ հանգեցրել գների բարձրացման ու առեւտրային դեֆիցիտի սրմանը:
Ավելի վաղ Սեուլում հայտարարել էին, թե այդ նույն գործի շրջանակներում անցած տարվա ապրիլին գնդակահարվել էր Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի պլանա-ֆինանսական բաժնի ղեկավար Պակ Նամ Գին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել