Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ԷԼԻ ԿԱՌԱՋԱԴՐՎԻ. ՆԱ ԱՐԴԵՆ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ

Ապրիլ 05,2011 00:00

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է 2012 թ.-ին կայանալիք նախագահական ընտրություններում երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդվում է նրա նախընտրական արշավի պաշտոնական կայքում, նաեւ երկուշաբթի օրը նրա համակիրներին ուղարկված էլեկտրոնային նամակներում:
Օբամայի՝ նախընտրական արշավի մեկնարկի մասին հայտարարությունը անակնկալ չի եղել: Անցած հանգստյան օրերին Սպիտակ տան ներկայացուցիչները հայտարարել էին, որ այս շաբաթ ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի ղեկավարությունը կարող է փաստաթղթեր ներկայացնել դաշնային ընտրական հանձնաժողովին:
Իր զինակիցներին ուղղված էլեկտրոնային նամակներում, որոնք հրապարակվել են Huffington Post-ում, Բարաք Օբաման գրում է, որ իր նախընտրական արշավը մեկնարկելու է փոքր ակցիաներով, ինչպիսիք են՝ «հարեւանների, գործընկերների ու ընկերների հետ զրույցներով» եւ ավելի լայնածավալ է դառնալու ընտրությունների մոտենալուն զուգահեռ:
«Այնպես որ, եթե ես նույնիսկ ծանրաբեռնված եմ աշխատանքով, որի համար դուք ինձ ընտրել եք, եւ նախընտրական արշավն էլ ամենաքիչը դեռ մեկ տարի ամբողջ թափով չսկսի, այդուհանդերձ, մեր արշավի հիմքը պետք է դրվի արդեն այսօր»,- զգուշացրել է Օբաման:
Միացյալ Նահանգների քաղաքական վերլուծաբանները ենթադրում են, որ Օբամայի նախընտրական շտաբը նախընտրական քարոզարշավի համար կարող է հավաքել ավելի քան մեկ միլիարդ դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել