Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ՝ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ

Ապրիլ 05,2011 00:00

Ապրիլի 4-ի վաղ առավոտյան Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ, միջպետական ճանապարհի եզրին փռված էին 8 ոչխարների մարմինները: Սեւքարի բնակիչներից տեղեկացանք, որ մարդատար մի մեքենա է հարվածել ոչխարներին: Գյուղի հոտը՝ մոտ 200 ոչխար հատելիս է եղել ճանապարհը: Վրաերթ կատարած վարորդը ուշ է նկատել, որ ճանապարհի եզրին կայանած մեքենա կա, մոտն էլ մի քանի մարդ, այդ թվում՝ մեկ երեխա եւ չկարողանալով ժամանակին արգելակել՝ ուղղությունը թեքել է դեպի ոչխարների հոտը: Սեւքարի գյուղապետարանից տեղեկացանք, որ վարորդը խոստացել է փոխհատուցել 8 ոչխարների արժեքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել