Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԴԱՏԱԿԱՆ ԲԺԻՇԿԸ

Ապրիլ 05,2011 00:00

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է Սիսիան քաղաքի մի խումբ բնակիչների միջեւ տեղի ունեցած վիճաբանության եւ քաղաքացի  Ա. Խ.-ին հրազենային վնասվածք պատճառելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության առանձին աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քննվող գործի շրջանակներում ապրիլի 2-ին հիշյալ դեպքով ակնհայտ կեղծ եզրակացություն տալու կասկածանքով (ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդված) ձերբակալվել է ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկական գիտագործնական կենտրոնի Սիսիանի բաժանմունքի փորձագետ Սարգիս Հայրապետյանը: Նախաքննությունը շարունակվում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել