Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՎԵՐԻ ԵՐԿԻՄԱՍՏ ԼԵԶՈՒՆ

Ապրիլ 05,2011 00:00

 «Հանձնաժողովի կողմից հաստատված սակագները հիմնականում ցածր են եվրոպական երկրներում սպառողներին մատակարարվող գազի սակագների համեմատ: Մասնավորապես՝ բնակչության համար մատակարարվող 1000 խմ-ի սակագինը, որը Հայաստանում 341 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 529 դոլար, Լատվիայում՝ 538 դոլար, Լիտվայում՝ 570 դոլար, Ֆրանսիայում՝ 817 դոլար, Բուլղարիայում՝ 518 դոլար, Մոլդովայում՝ 359 դոլար: Ոչ կենցաղային սպառողներին վաճառվող 1000 խմ գազի սակագինը, որը ՀՀ-ում 243 ԱՄՆ դոլար է, Էստոնիայում կազմում է 540, Լատվիայում՝ 473, Լիտվայում՝ 484, Ֆրանսիայում՝ 402, Բուլղարիայում՝ 364, Մոլդովայում՝ 344 ԱՄՆ դոլար: Կարծում եմ՝ թվերն իրենց մասին ինքնին խոսում են, եւ մեկնաբանության կարիք չկա»,- երեկ խորհրդարանում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հակադարձելով Նազարյանին, նկատեց, թե նրա կողմից նշված երկրներում միջին աշխատավարձն ու եկամուտները Հայաստանի համեմատ նկատելի բարձր են, եւ այդ երկրները կարող են իրենց թույլ տալ ավելի բարձր գներով գազ սպառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել