Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿՆԱՐԿ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՊԱՏԱՍԽԱՆ ՔԱՅԼ ԱՆԵԼ

Ապրիլ 05,2011 00:00

\"\"

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան անթույլատրելի է համարում Երեւանից Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը ոչնչացնելու մասին հայտարարությունները: Այս մասին տեղեկացնում է 1news.az կայքը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի ավիացիայի պետական կոմիտեի ղեկավարը նախապես հայտարարել էր, թե իրենք կոչնչացնեն Արցախ ժամանող ցանկացած օդանավ, այդ թվում՝ քաղաքացիական: «Չնայած այն հանգամանքին, որ յուրաքանչյուր կողմ էլ համարում է, թե ինքն է արդարացի՝ ցանկացած դեպքում, ինքնաթիռներ ոչնչացնելն անթույլատրելի է»,- երեկ լրագրողներին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը: Նա իր գոհունակությունն է հայտնել, որ Ադրբեջանի ղեկավարությունը վերանայել է իր դիրքորոշումը եւ փորձում է իր խնդիրները կարգավորել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով: «Մենք հանդես ենք գալիս նման խնդրահարույց հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու օգտին»,- նշել է Մեթյու Բրայզան՝ հիշեցնելով, որ Բաքու-Նախիջեւան չվերթն էլ իրականացվում է Հայաստանի օդային տարածքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել