«Skype»-ը թողարկել է մի նոր ծառայություն, որը թույլ կտա ամբողջ աշխարհի ուսուցիչներին կապ հաստատել: «Skype-ը դասարանում»-ի միջոցով ուսուցիչները կարող են գրանցվել ու միանալ կրթության ոլորտի մասնագետների ցանցին: Ծառայությանը միացել է մոտ 4000 ուսուցիչ: Այս ծրագրի նախաձեռնողները մի խումբ ուսուցիչներ են, ովքեր արդեն իսկ օգտագործում են «Skype»-ը՝ իրենց աշակերտներին օգնելու համար: Նոր ծառայությունը թույլ է տալիս փնտրել կոլեգաներին՝ գտնվելու վայրով, քարտեզով կամ թեմայով: