Այսպես է հնչում հայ երգարվեստում վերջերս հայտնված երգչուհի Աննա Թովմասյանի նոր տեսահոլովակում «ավելորդ» բառը:
Համոզված ենք, որ երգի հեղինակ Մանե Հակոբյանը բառը ճիշտ է գրել եւ ավելորդ տառ չի օգտագործել: Բայց ի՞նչ կարելի է անել, եթե այդ բառը երգում հնչում է ոչ թե 1-2 անգամ, այլ 50-60 անգամ եւ ուղղակի նյարդեր է սղոցում: Մի՞թե նկարահանման ժամանակ չի եղել գրագետ մեկը, որը ուղղեր սխալը: Իսկ հիմա, թերեւս, ուշ է: Ի դեպ, «Ռուբիկոնի» վարող Արսենը եւ մյուս հաղորդավարները ճիշտ են արտասանում բառը, բայց երգչուհին խոստովանեց եթերում, որ խնդիրներ ունի հայոց լեզվի հետ կապված, քանի որ Ռուսաստանում է ապրել: Իսկ ինչո՞վ է մեղավոր հեռուստադիտողը: Գոնե երգի բառերը պետք է ճիշտ սովորել: